Լատվիայի ազգային բուսաբանական այգի
Տեսակ | բուսաբանական այգի և protected dendrological plantation in Latvia? |
---|---|
Երկիր | Լատվիա |
Վարչատարածք | Սալասպիլս |
Հիմնվել է | 1956 |
Մակերես | 129 հեկտար |
Լատվիայի ազգային բուսաբանական այգի (լատիշ․՝ Nacionālais botāniskais dārzs), բուսաբանական այգի Սալասփիլսում, Լատվիա։ Բալթյան երկրների ամենամեծ բուսաբանական այգիներից մեկն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս հաստատությունը կառուցվել է 1956 թվականին, սակայն դրա պատմությունը հասնում է մինչև 1836 թվական, երբ Քրիստիան Վիլհելմ Շոխը կոմերցիոն ծլարան է հիմնել, որը հետագայում տեղափոխվել է Սալասփիլս։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ այն Բալթյան երկրների խոշորագույն ծլարանն էր։ 1944 թվականին այն դարձել է պետական փորձարարական այգի և 1956 թվականին դարձել է Լատվիայի գիտությունների ակադեմիայի բուսաբանական այգին։ 1992 թվականին Լատվիայի անկախության վերահաստատումից հետո այն դարձել է Լատվիայի ազգային բուսաբանական այգին[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատվիայի ազգային բուսաբանական այգին ունի հետևյալ հիմնական նպատակները. հայտնագործություններ անել բուսաբանության և դեկորատիվ այգեգործության ոլորտում, հավաքել և ներկայացնել բույսեր, հետազոտություններ անել գենետիկայի վերաբերյալ, ինչպես նաև` ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքները[1]։ Այն Բալթյան երկրների խոշորագույն բուսաբանական այգիներից է և զբաղեցնում է գրեթե 130 հա հողատարածք[1][2]։ Այգում կան ավելի քան 14.000 տաքսոն բույս, որոնց մեջ մտնում են ավելի քան 5.000 ծառեր և գրեթե 1400 տնային բույսեր[2][3]։ Բացի իր գիտական նշանակությունը, Ազգային բուսաբանական այգին հայտնի է նաև որպես զբոսայգի[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «History». National Botanic Garden of Latvia. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 2,0 2,1 «National Botanic Garden of Latvia». Botanic Gardens Conservation International.
- ↑ 3,0 3,1 «WELCOME TO NATIONAL BOTANIC GARDEN». National Botanic Garden of Latvia. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի ազգային բուսաբանական այգի» հոդվածին։ |